Լոնդոնի «Արսենալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելով «ՈՒոթֆորդին»: Հենրիխ Մխիթարյանը այս խաղում 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ 59-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նրա փոխանցմամբ երկրորդ գնդակը ուղարկեց «ՈՒոթֆորդի» դարպասը, 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցմամբ մրցակցի դարպասը գրավեց Մխիթարյանը: Հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին՝ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո: